Հաշված ժամեր անց կազդարարվի Նոր տարվա սկիզբը: Ամանորյա տոներին ընդառաջ ArmDay.am-ը զրուցել է քաղաքական գործիչների հետ,պարզելու, թե որտեղ են նրանք դիմավորելու տարվա գլխավոր տոնը ևարդյո՞ք քաղաքական գործիչները շարքային քաղաքացիների նման Ամանորը դիմավորելու են ընտանիքի անդամների հետ`տանը: Նորընտիր Աժ պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ բլից հարցումը ներկայացնում ենք ստորև.
-Սիրո՞ւմ եք Ամանորը, և ինչո՞ւ:
-Այո, որովհետև ուրախ են մարդիկ:
-Որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը:
-Ամեն տարի՝ տարբեր վայրերում:
-Ի՞նչ եք անում ժամը 12-ից 10 րոպե առաջ:
-Տարբեր տեղերում՝ տարբեր բաներ, բայց հոգեվիճակով՝ սպասում եմ 12-ին:
-Ո՞րն է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար։
-Լույսը:
-Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:
-Հաջորդիվ պատրաստվող թարմ սպասը։
-Ամենասիրելի պահը Ամանորի հետ կապված:
-Սպասումը:
-Ի՞նչ եք պարտադիր դնում Ձեր սեղանին:
-Ոչ մի պարտադրանք չկա:
-Տոների ընթացքում հետևո՞ւմ եք Ձեր քաշին:
-Երբևէ չեմ հետևում:
-Ամանորի ամենասպասված նվերը:
Երեխաների ուրախությունը՝ ստացած նվերներից:
-Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որևէ մեկի տւն այցելելիս:
-Բարձր տրամադրություն:
-Ամենաուրախ և ամենատխուր Ամանորը, որն ունեցել եք:
-Ամանորը ուրախ տոն է, բայց եղել է տարի, երբ այդ օրերին հարազատ ենք կորցրել:
-Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում և որը՝ ամենաքիչը։
-Սիրում եմ ընտանիքով հավաքվելը, և չեմ սիրում՝ սննդային մրցավազքը։
-Ձմեռ պապ գոյություն ունի՞:
-Ո՞վ չգիտի, որ՝ այո:
-Վերջին անգամ ձնեմարդ ե՞րբ եք պատրաստել:
-Երբ ձյուն է եկել Նոր տարուն:
- 2019-ի Ձեր երազանքը:
-Խաղաղություն և բարեկեցություն մեր երկրին, ընտանիքներին՝ երջանկություն:
-Ամանորի մասին Ձեր ամենասիրելի ֆիլմը…
-«Բաղնիքդ անուշ»
-Ո՞ր գույնը կասոցացնեք Ամոնորի հետ։
-Կանաչ և կարմիր:
-Ե՞րբ եք վերջին անգամ սրտանց ուրախացել:
-Ուրախանալիս սրտանց եմ ուրախանում:
-Ամենազավեշտալլի իրավիճակը, որւմ հայտնվել եք Ամանորին:
-Մնացել եմ օդանավակայանում ուշացման պատճառով և նշել Նոր տարին օնլայն:
-Կուզեիք, որ այս պահին…
-Մարդիկ ներեն իրար ցավ պատճառելու համար:
-Ի՞նչ էիք ցանկացել 2018-ից և ի՞նչ տվեց այն Ձեզ:
-Ցանկացել էի հաջողություն, տվեց՝ պատասխանատվություն
-Ի՞նչ թողեց Ձեզ անցնող տարին:
-Անմոռանալի հույզեր և պատասխանատվություն
-2018 թվականին Ձեր թերացումը:
-Հարազատ մարդկանց հետ չանցկացրած ժամանակը:
-Կա՞ ինչ-որ բան որի համար ափոսում եք:
-Չասված ջերմության և շնորհակալության խոսքեր՝ արժանի մարդկանց:
-Թեմա, որի շուրջ ժամերով կխոսեք տարվա բոլոր օրերին:
-Խոսել չեմ սիրում, հատկապես՝ ժամերով, ես գործողության մարդ եմ։ Բայց կան մարդիկ, ում հետ կուզեի խոսել ավելի երկար, քան հաջողվում է։
-Քաղաքականությունը….
-Մարդկային կյանքը երջանիկ դարձնելու արվեստ է։
-Կինը քաղաքականության մեջ …
-Անհրաժեշտ է։
-Ո՞վ է հայ քաղաքական դաշտի Ձմեռ պապը:
-Արմեն Սարգսյանը:
-Տարվա իրադարձությունն ըստ Ձեզ:
-Հեղափոխությունը:
-Տարվա մարդը..
-Շարլ Ազնավուր:
-Տարվա բառը:
-Ընտրություններ:
-Տարվա արտահայտությունը:
-Հարցը ուղղեցի քրոջս աղջկան, ասեց՝ մարդ ա վատացել ։
-Տարվա քաղաքական գործիչը:
-Նիկոլ Փաշինյան:
-Ձեզ քննադատողները..
-Ինձ քննադատողներին շնորհակալ եմ:
-Ի՞նչ կմաղթեք հայ ազգին գալիք տարվա համար:
-Խոհեմություն և ողջամտություն: