Մենք պետք է բոլորս երազենք մի բանի մասին, որ կատարվի: Եվ փաստորեն 2018 թ-ի Ամանորին բոլորս երազել ենք նույն բանի մասին՝ ապրել ազատ, անկախ և ժողովրդավարական Հայաստանում: Այսմասին գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ամանորին հրաշքներ են կատարվում, մինչև 2018 թվականը ես հրաշքներին չէի հավատում, բայց միևնույն է, ինչպես ամեն տարի՝ 2018թ-ի ամանորին նույնպես երազանք պահեցի, և 2018թ-ի գարնանը իմ երազանքը կատարվեց: Բայց միևնույն ժամանակ ես՝ որպես շատ պրակտիկ և գիտությանը հավատացող մարդ, հասկանում էի, որ հրաշքները հենց այնպես չեն կատարվում»,-ասաց քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը երկրի գլխավոր տոնածառը տեղադրելու վրա ծախսել է 70 միլիոն դրամ։ 35 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառի արժեքի մեջ, որը արհեստական է և ռուսական արտադրության, մտնում են դրա տեղափոխումը, մոնտաժը, 1500 խաղալիք և ավելի քան 200 կմ լուսադիոդային լույսեր: