Վահագն Մարգարյանի վիճակը ծայրահեղ ծանր է. արտիստը կոմայի մեջ է


Վահագն Մարգարյանի վիճակը ծայրահեղ ծանր է. արտիստը կոմայի մեջ է
Նոյեմբեր 8 16:32 2018
 

Վթարի ենթարկված 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանի վիճակը ծայրահեղ ծանր է, ապարատային շնչառություն է միացված: Այս մասին ArmDay.am-ին հայտնեցին  Հանրապետական հիվանդանոցից:

Արտիստն այս պահին անգիտակից  է. կոմայի մեջ: Մարգարյանը լուրջ վնասվածքներ ունի, հեռացվել  է փայծաղը։

«Երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսը՝  կին և տղամարդ, գտնվում են հիվանդանոցում`  բժիշկների հսկողության տակ»,-ասաց հիվանդանոցի աշխատակիցը:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ երեկոյան ժամը 20:00-ի սահմանում՝ Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի տարածքում: Ավտոմեքենայի մեջ եղել են Վահագն Մարգարյանը, նրա եղբայրը, եղբոր կինն ու 2 տարեկան երեխան:

Նշենք, որ նոյեմբերի 4-ի Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Չիպոլինո» ներկայացման պրեմիերան, որի գլխավոր հերոսին մարմնավորում էր հենց Վահագն Մարգարյանը:

Վահագն Մարգարյանը 23 տարեկան է։ 2013 թվականից աշխատում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

ArmDay.am-ը վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթում: