Նոր ուսումնական տարում «ազգային երգ ու պար» առարկան կդասավանդվի ավելի քանի 250 դպրոցներում


Նոր ուսումնական տարում «ազգային երգ ու պար» առարկան կդասավանդվի ավելի քանի 250 դպրոցներում
Օգոստոս 28 14:45 2018

2018-2019 ուստարվանից «ազգային երգ ու պար» առարկան, որն արդեն 4 տարի է, ինչ ներառված է դպրոցական ծրագրում, կդասավանդվի ՀՀ ավելի քանի 250 դպրոցներում:

«Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամից հայտնում են, որ այս նպատակով ողջ ամառվա ընթացքում «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամն իրականացրել է «ազգային երգ ու պար» առարկայի ուսուցիչների վերապատրաստում, որին մասնակցել են թվով 174 ուսուցիչ։

Օգոստոսի 31-ին՝ ժամը 18:00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա «ազգային երգ ու պար» առարկայից վերապատրաստված ուսուցիչների հաշվետու համերգն ու վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Արարողությանը ներկա կլինեն ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության ներկայացուցիչներ: