ՀՀ մշակույթի նախարարությունը տարիներ շարունակ անուշադրության է մատնում ոլորտի խնդիրները։ Չնայած այն հանգամանքին, որ տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք ոլորտի մասնագետների մոտ դրական հույսեր էին առաջացնում, սակայն իրավիճակին փոփոխությունը հիասթափեցրել է շատերին։ Հասմիկ Պողոսյան, Արմեն Ամիրյան, այժմ արդեն Լիլիթ Մակունց, բոլոր այս նախարարները աչք փակեցին այն լայն հնարավորությունների վրա, որը կարող է տալ «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ն (WAPA):
Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց WAPA-ի նախագահ Արման Ղուկասյանը:« WAPAN 5-տարի շարունակ միջազգային հարթակներում հայտնի կազմակերպություն է, որն ամբողջ աշխարհում կազմակերպում է երգ ու պարի մրցույթ-փառատոններ: Այս տարիների ընթացքում հազարավոր հյուրեր, մշակութային բարձրակարգ մասնագետներ են եկել Հայաստան, որոնց համար մեր ասոցիացան իր միջոցներով ճանաչողական այցեր է կազմակերպել, իսկ Մշակույթի նախարարությունը մշտապես հրաժարվել է որևէ աջակցություն ցուցաբերել: Մենք անգամ ֆինանսական օգնություն չենք խնդրել, միայն խնդրել ենք փառատոնի համար դահլիճ տրամադրել կամ հյուրերի համար տրանսպորտ տրամադրել, որպեսզի զբոսաշրջային այց կազմակերպվի և առավել մանրամասն ներկայացվի Հայաստանը, սակայն միշտ մերժում ենք ստացել»,-ասաց Արմանը:
WAPA-ի նախագահի խոսքով Հայաստանից դուրս բոլոր երկրներում իրենց միջոցառումները պետական մակարդակի են լինում , լուսաբանվում են տեղի հեռուստատեսությունների կողմից, իսկ Հայաստանում, անգամ մշակույթի նախարարության ներկայացուցիչ չի ներկա գտնվում: Արտերկրում իրականացվող միջոցառումների ժամանակ WAPA-ի շնորհիվ պատկերացում են կազմում փոքրիկ, բայց տաղանդավոր մարդկանցով հարուստ Հայաստանի մասին:
«Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը մեկ-երկու անունների հետ է աշխատում մշտապես: Դա վերաբերում է, հատկապես, պարի ոլորտին: Բոլոր աջակցությունները նույն անձինք ու կազմակերպություններն են ստանում, անգամ ուսանողները, ովքեր, կարելի է ասել դեռ ոչինչ չեն արել պարարվեստում,մեդալներ ու պատվոգրերը են ստանում: Չեմ կարծում, թե պատվոգրերով գոնե ուշադրության արժանացնելը բյուջեի համար լուրջ ծախս կլինի, փոխարենը՝ արտերկրի հյուրերը կհեռանան ավելի վառ տպավորություններով»-ընդգծեց Արման Ղուկասյանը:
Ստորև ներկայացնում ենք ցանկ մինչև օգոստոսի վերջ WAPA-ի իրականացված միջոցառումների մասին:
*Ապրիլի 20 -ին Երևանում կազմակերպվել է Հայաստանի 3-րդ բաց առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 1800 պարող: Մեկ օրում ներկայացվել է 120 պարային համար: Հայստանի տարբեր մարզերց մասնակցել է 40 պարային խումբ :
*Ապրիլի 21-ին Հայաստանում առաջին անգամ իրականացվել է Սպորտային պարերի Եվրոպայի բաց առաջնություն, որտեղ մասակցել են 500 պարող Հյասատանից և Վրաստանից:
*Մայիսի 7-ին Մոսկվայում կազմակերպվել է «Կրասնայա զվեզդա» պարայի մրցույթը, որին մասնակցել է շուրջ 300 մասնակից Հայաստանից և Վրաստանից: Ժյուրիի կազմում Հայաստանը ներկայացրել է Դիանա Սուջյանը: Գևորգ Քեշիշյանը ներկայացրել է Ռուսաստանը:
*Մայիսի 24-28-ը Մալթայում արդեն 3-րդ անգամ տեղի է ունեցել «Arpeggio» երգի մրցույթը: Մրցույթին ասոցիացիան ներկայացրել էր Մեգգի Բադիրյանին, ով 100 մասնակցի մեջ 2-րդ տեղ է զբաղեցրել:
*Հունիսի 2-ին Երևանում իրականացվել է համերգ -փառատոն, որտեղ 20 պարային խումբ մասնակցել է Հայաստանից:
*Երկու փուլով երկու միջազգային փառատոն է տեղի ունեցել Վրաստանի Բաթումի քաղաքում: «Սուպեր Սթար» փառատոնի ժամանակ մասնակցել են մոտ 900 մասնակից Հայաստանից, Ուկրաինայից , Կիպրոսից, Ռուսատանից: Այն լինելու է ամենամյա:
*Հուլիսի սկզբին տեղի է ունեցել «Կովկասի առաջնություն» 5-րդ հոբելյանական մրցույթը Հայաստանում: Մասնակցել են 1500 պարող տարբեր երկրներից:
* Դիլիջանում և Աբովյանում կազմակերպվել է առաջին «Արմենիա» միջազգային պարային փառատոնը:
*Օգոստոսի 16-ին Փարիզում տեղի է ունեցել «Vive la France» միջազգային մրցույթը, որին մասնակցել են 21 պետությունից ժամանած երգիչներ և պարողներ:
Նշենք,որ WAPA-ի բոլոր մրցույթներում Հայաստանը նեկայացնող մասնակիցները մշտապես վերադառնում են բարձր հորիզոնականներ զբաղեցրած: