Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2018 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը: Այս մասին գրում է Tacc-ը:
Ցուցակի առաջին հորիզոնականում է օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ով 12 ամսվա ընթացքում վաստակել է 239 միլիոն դոլար: Երկրորդ հորիզոնականում է Դուեյն Ջոնսոնը, ով վաստակել է 124 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է Ռոբերտ Դաունին (կրտսեր), ով վաստակել է 81 միլիոն դոլար:
Ջորջ Քլունին «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի համանախագահն է: