Իննսունինը տարեկան հասակում կյանքից հեռացել է քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի կայքին:
«Հայրենական մշակույթը մեծ կորուստ ունեցավ: 2018թ.-ի օգոստոսի 10-ին 100-րդ տարում կյանքից հեռացավ հայրենական քանդակագործության մեծագույն վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլայի Բագրատի Նիկողոսյանը»,- ասված է հաղորդագրությունում:
Նիկողոսյանը Արամ Խաչատրյանի, Դմիտրի Շոստակովիչի և Ալեքսեյ Կոստյակովի դիմանկարների, ինչպես նաև Սամուիլ Մարշակի և Սեմյոն Կոսբերգի հուշաքանդակների հեղինակն է:
Ակադեմիայի կայքի փոխանցմամբ` քանդակագործի առավել հայտնի քանդակներից են Երևանում Միքայել Նալբանդյանի և պատմաբան Մովսես Խորենացուն նվիրված արձանները: Նկարչի աշխատանքները ներկայացված են Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսական թանգարանում և այլ հավաքածուներում: