Ես Մխիթարյանի մեծ երկրպագուն եմ. նա հիանալի որակներ ունի.Կլավան


Ես Մխիթարյանի մեծ երկրպագուն եմ. նա հիանալի որակներ ունի.Կլավան
Մարտ 24 22:07 2018

Անգլիական «Լիվերպուլի» և Էստոնիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռագնար Կլավանը Հայաստանի հավաքականի հետ Երևանում անցկացրած ընկերական խաղից հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով:

Հանդիպումը, հիշեցնենք, ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով.

«Կարծում եմ՝ երկու թիմն էլ գոլային որոշ պահեր ունեցավ, կասեմ, որ դարպասապահներն ու պաշտպաններն այսօր, իսկապես, լավ էին խաղում:

Ads by Digisales

 

Կարծում եմ՝ ոչ-ոքին արդարացի արդյունք է այս խաղի համար: Արդյոք սպասելիքներս արդարացա՞ն. և՛ այո, և՛ ոչ: Որպես էստոնացի՝ ես միշտ ցանկանում եմ, որ մեր ընտրանին հաղթի: Կարծում եմ՝ հաղթելու ցանկությամբ էին խաղին մոտեցել նաև հայերը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Կլավանն ու կարծիք հայտնեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին.

«Երբ ես հանդես էի գալիս Գերմանիայում, Մխիթարյանը «Բորուսիայի» խաղացող էր: Ես նրա մեծ երկրպագուն եմ: Նա իսկապես շատ մեծ որակներ ունի»:

Հիշեցնենք՝ Էստոնիայի հավաքականի ավագը 2012-16 թվականներին հանդես է եկել «Աուգսբուրգի» կազմում: