ՊՍԺ-ն հաղթեց և լավ տրամադրությամբ է մոտենում Ռեալի հետ խաղին


ՊՍԺ-ն հաղթեց և լավ տրամադրությամբ է մոտենում Ռեալի հետ խաղին
Մարտ 3 22:18 2018

Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Տրուային»:

Մեկական անգամ աչքի են ընկել արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան և ֆրանսիացի պաշտպան Կրիստոֆեր Նկունկուն:

Այս հաղթանակի շնորհիվ Ունաի Էմերիի թիմը վաստակել է 74 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին»: