Բավարիան թույլ չի տալ Լևանդովսկուն տեղափոխվել Ռեալ


Բավարիան թույլ չի տալ Լևանդովսկուն տեղափոխվել Ռեալ
Մարտ 2 20:50 2018

«Շալկեի», «Ռեալի» և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Կրիստոֆ Մետցելդերը կարծում է, որ մադրիդյան ակումբին այս ամառ չի հաջողվի ստանալ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը:

«Լևանդովսկին անփոխարինելի է: Հիմա տրանսֆերային շուկայում իր մակարդակի ֆուտբոլիստ պարզապես չկա:


Մյունխենյան ակումբը սովորաբար չի հրաժարվում իր լավագույն խաղացողներից: Նրանց փող պետք չէ:
Շշուկները նոր չեն: Իհարկե, «Ռեալը» երազանքների ակումբ է և ես գիտեմ, թե դա ինչ բան է: Սակայն «Բավարիան» թույլ չի տա նման մակարդակի հարձակվողին փոխել ակումբային գրանցումը»,- Մետցելդերի խոսքն է մեջբերում «ESPN»-ը: