Նեյմարի բացակայությունը չի հեշտացնում ՊՍԺ-ի հետ հանդիպումը


Նեյմարի բացակայությունը չի հեշտացնում ՊՍԺ-ի հետ հանդիպումը
Մարտ 2 19:30 2018

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ՊՍԺ-ին ուժեղ թիմ է համարում, որը կարող է նաև առանց Նեյմարի պայքարել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ դուրս գալու համար:

«ՊՍԺ-ն անչափ հզոր թիմ ունի: Նեյմարին փոխարինող ֆուտբոլիստը նույնպես լավը կլինի, այդիսկ պատճառով մենք չենք կարծում, որ առանց բրազիլացու ՊՍԺ-ն համեմատաբար ավելի թույլ տեսք կունենա:


Նաև ցավում ենք, որ Նեյմարի հետ նման դեպք է պատահել:

Ներկա պահին մեզ հետաքրքրում է «Խետաֆեի» հետ կայանալիք հանդիպումը: Կարևորն այն է, որ Մարսելոն արդեն մեր տրամադրության տակ է: Կհետևենք Կրոսին և Մոդրիչին: Նրանք պատրաստ կլինեն հարյուր տոկոսով»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` ՊՍԺ-«Ռեալ» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին, Երևանի ժամանակով 23:45-ին:

Մրցող թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է «սերուցքայինների» հաղթանակով` 3:1: