Գրիզման. Շատ եմ ցանկանում գոլ խփել Բարսելոնայի դարպասը


Գրիզման. Շատ եմ ցանկանում գոլ խփել Բարսելոնայի դարպասը
Մարտ 1 22:35 2018

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոստովանել է, որ շատ է ցանկանում գոլ խփել կատալոնական «Բարսելոնայի» դարպասը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ֆրանսիացի հարձակվողը բանակցություններ է վարել «կապտանռնագույնների» հետ:

««Կամպ Նոու» ստադիոնում դեռ գոլ չեմ խփել: Ցանկանում եմ առաջիկա կիրակի գոլի հեղինակ դառնալ և նշել այդ իրադարձությունը:


Ցանկանում եմ «Աթլետիկոյի» հետ հաջողությունների հասնել:
Առաջիկա օրերին իմ մտքերը միայն Իսպանիայի առաջնության, Եվրոպա լիգայի և Աշխարհի առաջնության հետ են կապված: Սակայն դա չի նշանակում, որ ես լքում եմ «Աթլետիկոն»:

Չորս տարի առաջ նույնն եմ ասել ու չեմ փոխել ակումբային գրանցումս»,- ֆրանսիացի հարձակվողի խոսքն է մեջբերում «Fourfourtwo.com»-ը: