Կուրտուան բանակցություններ է վարել ՊՍԺ-ի հետ


Կուրտուան բանակցություններ է վարել ՊՍԺ-ի հետ
Մարտ 1 20:36 2018

ՊՍԺ-ն բանակցություններ է վարում «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայի հետ: Այս մասին տեղեկացնում է «RTBF»-ը:

Փարիզյան ակումբի ներկայացուցիչները հանդիպել են 25-ամյա ֆուտբոլիստի ու նրա հոր՝ Տիերիի հետ Լոնդոնի հյուրանոցներից մեկում:

Հանդիպումը տևել է երկու ժամ:Կողմերը քննարկել են ֆինանսական ու մարզական մի քանի պայմաններ:

Աղբյուրը վստահեցնում է, որ բելգիացին հետաքրքրված է Ֆրանսիա տեղափոխությամբ և ցանկանում է խաղալ մի ակումբում, որը մտադիր է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
Կուրտուայի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»: «Սերուցքայինները» ձմռանը մոտ էին դարպասապահի տրանսֆերը գնելուն, սակայն գործարքը վերջին պահին ձախողվել է: