Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը ՄՕԿ-ին վերականգնվել է


Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը ՄՕԿ-ին վերականգնվել է
Փետրվար 28 19:04 2018

Միջազգային Օլիմպիական կոմիտեն վերականգնել է Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի անդամակցությունը, որը դադարեցվել էր 2017 թվականի դեկտեմբերին՝ Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերից երկու ամիս առաջ:

ՌՕԿ-ի վերականգման մասին հայտնել է «Ria Novosti»-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Նշենք, որ Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ ռուս մարզիկներին չի թույլատրվել հանդես գալ ազգային դրոշով:


Հիշեցնենք, որ Օլիմպիադային ռուս մարզիկները հանդես են եկել օլիմպիական դրոշի ներքո: