Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը կարծում է, որ «Չելսին» կարող է հաղթել «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում:
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1:
«Կոնտեն կկարողանա ինչ-որ բան մտածել, որպեսզի «Չելսին» հաղթի «Բարսելոնային»:
Ֆուտբոլը երբեմն անարդար է լինում: Ըստ իս` առաջին խաղում «Բարսելոնան» արժանի չէր ոչ-ոքիի»,- Գուլիտի խոսքն է մեջբերում «Sportsmole.co.uk»-ը:
Նշենք, որ «Բարսելոնա»-«Չելսի» հանդիպումը կկայանա մարտի 14-ին, Երևանի ժամանակով 23:45-ին: