Ռեալի գլխավոր տրանսֆերային նպատակն է Քեյնը


Ռեալի գլխավոր տրանսֆերային նպատակն է Քեյնը
Փետրվար 27 21:48 2018

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը պատմել է, թե ում է համարում «արքայական ակումբի» գլխավոր տրանսֆերային նպատակն ամռանը:

«Կարծում եմ, որ «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակն է Հարի Քեյնը, այդ թվում նրա տարիքի պատճառով:

Սակայն, եթե չհաջողվի իրականացնել այդ տեղափոխությունը, ակումբը կփորձի գնել Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերը»,- Կալդերոնի խոսքը մեջբերում է Calciomercato.com-ը:


Հիշեցնենք, որ Կալդերոնը «Ռեալը» գլխավորել է 2006-ից 2009 թվականներին: