Ռոնալդուն բաց կթողնի Էսպանյոլի հետ հանդիպումը


Ռոնալդուն բաց կթողնի Էսպանյոլի հետ հանդիպումը
Փետրվար 27 20:41 2018

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի` «Էսպանյոլի» հետ հանդիպումը:

Այս մասին տեղեկացրել է «Marca»-ն: «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է չընդգրկել 33-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստին խաղի հայտացուցակում, որովհետև վերջինս հանգստի կարիք է ունեցել:


Հիշեցնենք, որ «Էսպանյոլ»-«Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր` փետրվարի 27-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: