Էմերին հերքել է Նեյմարին վիրահատելու մասին տեղեկությունները


Էմերին հերքել է Նեյմարին վիրահատելու մասին տեղեկությունները
Փետրվար 27 20:01 2018

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հայտարարել է, որ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարին վիրահատելու որոշում չի կայացվել:

Բրազիլիայում լուրեր էին տարածվել, որ Նեյմարը վիրահատության կենթարկվի և խաղադաշտ դուրս կգա միայն 3 ամիս անց:

26-ամյա հարձակվողը վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի` «Մարսելի» (3;0) հետ կայացած խաղում:


Ըստ բուժզննման արդյունքների` Նեյմարի մոտ ոսկրի կոտրվածք կա:

«Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Վիրահատության մասին խոսք չի կարող գնալ: Վերջնական որոշում կկայացնենք առաջիկա օրերին»,- Էմերիի խոսքն է մեջբերում «ESPN»-ը: