Կատալոնական «Բարսելոնան» հետևում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին տեղեկացնում է «Tribalfootball»-ը:
«Կապտանռնագույնները» հետաքրքրված են ֆրանսիացու ծառայություններով, չնայած վերջինիս խաղաժամանակի բացակայությանը:
Միաժամանակ «Բարսելոնան» չի պատրաստվում Պոգբայի տրանսֆերի դիմաց ՄՅՈւ-ին վճարել 105 մլն եվրո:
Լրատվամիջոցները նշում են, որ 24-ամյա խաղացողի տրանսֆերը գնելու թեկնածուներից է Մադրիդի «Ռեալը»: Այս մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 10 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: