Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Նեյմարը


Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Նեյմարը
Փետրվար 26 20:24 2018

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն ամենայն հավանականությամբ չի մասնակցի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան հանդիպմանը,- հաղորդում է Sky Sports-ը:

26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել փետրվարի 25-ին կայացած «Մարսելի» հետ հանդիպման ժամանակ: Բրազիլացին վախենում էր, որ կարող է կոտրել ոտնաթաթը, ինչի պատճառով նա ստիպված կլիներ բաց թողնել մրցաշրջանի երկրորդ կեսը:

Սակայն Նեյմարի վնասվածքը միջին բարդության է:
Սպասվում է, որ նա շարք կվերադառնա երեք շաբաթից և չի օգնի իր թիմին մարտի 6-ին կայանալիք «Ռեալի» հետ խաղում: