Ցանկանում եմ, որ Նեյմարը շուտ ապաքինվի և խաղա Ռեալի դեմ.Զիդան


 Ցանկանում եմ, որ Նեյմարը շուտ ապաքինվի և խաղա Ռեալի դեմ.Զիդան
Փետրվար 26 19:05 2018

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույս է հայտնել, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շուտ կվերականգնվի կոճի վնասվածքից, որը ստացել էր ֆրանսիական Լիգա 1-ի 27-րդ տուրի` «Մարսելի» հետ խաղում.

«Ցանկանում եմ, որ Նեյմարը մասնակցի մեր հետ խաղին: Ես երբեք չեմ ուրախանում, երբ ֆուտբոլիստը վնասվածք է ստանում:

Հույս ունեմ, որ նա շուտով կվերականգնվի վնասվածքից: Մեր սեփական վնասվածքնե՞րը. ոչ մի նոր բան: Մոդրիչը, Կրոսը և Մարսելոն մարզվում են և պետք է մոտ ժամանակներս վերադառնան խաղադաշտ»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «Football Espana»-ն:

ՊՍԺ-ն և «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում միմյանց հետ կմրցեն մարտի 6-ին Փարիզում: Առաջին հանդիպումը, որը կայացել է Մադրիդում, ավարտվել է Զիդանի սաների` 3:1 հաշվով հաղթանակով: