«Իսլամական պետությունը» Ռոնալդուին սպառնալիք է հղել


«Իսլամական պետությունը» Ռոնալդուին սպառնալիք է հղել
Հոկտեմբեր 30 20:55 2017

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆուտբոլային թեմայով նոր պաստառ է տարածել: Քարոզչական թերթիկի վրա «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատկերված է ծնկաչոք: Պորտուգալացու թիկունքում կանգնած է ահաբեկիչը՝ դանակը ձեռքում: Պաստառի վրա գրված է. «Մեր խոսքերը այն են, ինչ՝ տեսնում եք, այլ ոչ թե այն, ինչ լսում եք: Դուք պարզապես սպասում եք: Մենք էլ ենք սպասում»: Ավելի վաղը ԻՊ-ը «Ալահի թշնամի» էր անվանել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին և պաստառներ տարածել՝ Մեսիին ու Նեյմարին ուղղված սպառնալիքներով: Բացի այդ, տարածվել են 2018թ. աշխարհի առաջնության ժամանակ ահաբեկչություններ իրականացնելու սպառնալիքներ: