Վերլուծաբան Կարեն Վրթանեսյանը գրում է. «Ի՞նչ «սյուրպրիզներ» են մեզ սպասում օգոստոսին։
Նախ՝ օգոստոսի 9-ից ուժի մեջ է մտնում 2025 թ. մարտի 5-ին ընդունված թիվ ՀՕ-65-Ն օրենքը, որով փոփոխվել էր «Ոստիկանության մասին» օրենքը։
Այդ օրենքով ՆԳՆ-ին ենթակա «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը 24/7 հասանելիություն է ստանում պետական և համայնքային հիմնարկների բոլոր տեսահսկողության համակարգերին, ինչպես նաև «կարմիր գծերի» տեսախցիկներին։
Շուրջօրյա տեսահոսքերը մշակվելու են այդ թվում արհեստական բանականության հիման վրա աշխատող դեմքերի ճանաչման համակարգերով։
Երկրորդը՝ Նիկոլը մեծ ընտրություն ունի բաց ուղղությունների, որոնցով կարող է ցանկացած պահին հարձակումներ ձեռնարկել. Եկեղեցի, տարածքային զիջումներ, սահմանադրություն և այլն։ Հեչ չլինի՝ շինծու գործերով մարդկանց բռնելը կա ու կա։
Այս ամենի ֆոնին ինձ զարմացնում է, որ դեռ կան մարդիկ, որոնք շարունակում են պնդել, թե «Նիկոլի գործողություններն, այո՛, մտահոգիչ են, բայց դեռ վաղ է խոսել Հայաստանի՝ բռնապետության վերածվելու մասին»։
Հ.Գ. Վստահ եմ, որ էլի թեմաներ կան, որոնք ուղղակի չեմ նկատել։ Էլ ի՞նչ «հաճելի սյուրպրիզների» մասին գիտեք, գրե՛ք մեկնաբանություններում։