ՔԿ-ն վերադարձրել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը


ՔԿ-ն վերադարձրել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը
Օգոստոս 1 13:33 2025

Քննչական կոմիտեն վերադարձրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին կառույցից:

 

Մանուկյանի հեռախոսը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ապա Քննչականի մոտ հայտնվել երեք շաբաթ առաջ: Իրավապահները ձերբակալել էին 7 հոգու՝ նրանց կասկածելով ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Ձերբակալվածների թվում էր նաև Մանուկյանի որդին՝ Տարոնը:

 

Խուզարկել էին պատգամավորին պատկանող բնակարանը, որտեղ բնակվում է որդին: Առգրավել էին որոշ իրեր, այդ թվում՝ այդ պահին բնակարանում գտնվող պատգամավորի իրերը, իսկ հեռախոսը, Գեղամ Մանուկյանի խոսքով, իրենից խլել էին ուժով:

 

ՀՅԴ անդամը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղարկած գրություններում հորդորել էր վերադարձնել իր անձնական իրն ու պատժել մեղավորներին: