Այսօր Աստծու ու սատանայի պայքար է. մեր հաղթանակը լինելու է, հեռացնելու ենք այս իշխանություններին. Արթուր Սարգսյան


Այսօր Աստծու ու սատանայի պայքար է. մեր հաղթանակը լինելու է, հեռացնելու ենք այս իշխանություններին. Արթուր Սարգսյան
Հուլիս 8 17:25 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը պնդում է՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, Աստծու ու սատանայի պայքար է։

 

«Մենք անցնելու ենք փորձությունների միջով, մեր հաղթանակը լինելու է, հեռացնելու ենք այս իշխանություններին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

 

Պատգամավորի խոսքով՝ այսօր հայրենիք ունենալ-չունենալու խնդիր է, եկեղեցին այսօր կարող է համախմբել հայ ժողովրդին։

 

«Նիկոլ Փաշինյանին ճանաչելով՝ կարող եմ վստահ ասել՝ կրկին լինելու է ներխուժում Մայր Աթոռի տարածք»,- ընդգծեց Սարգսյանը։