Ինչ-որ անհասկանալի ուժով մի պտտահողմ այս երկրում մշտապես կուլ է տալիս կարգին մարդկանց. Մամիկոն Ասլանյան


Ինչ-որ անհասկանալի ուժով մի պտտահողմ այս երկրում մշտապես կուլ է տալիս կարգին մարդկանց. Մամիկոն Ասլանյան
Հուլիս 8 17:07 2025

Երբ սովորության համաձայն` ընդդիմությունը դառնում է իշխանության օրակարգի զուտ մեխանիկական հակազդման գործիք, միշտ ունենալու ենք նույն արդյունքը, ուստի, չեմ անդրադառնում Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական խեղկատակությանը։ Այս մասին գրել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

 

«Բայց ինչ-որ անհասկանալի ուժով մի պտտահողմ այս երկրում մշտապես կուլ է տալիս կարգին մարդկանց՝ հողի վրա կանգնած, հայրենիքին նվիրված տղաներին` ուղիղ քայլող, շիտակ ապրող։

 

Արթուր Սարգսյանը այդ մարդկանցից է ` լավ հայ, արժանապատիվ մարդ ու անդավաճան ընկեր։ Ամուր մնա, եղբայր, մնացած խոսքերի կարիքը դու չունես»,-գրել է նա։