Գործարար Սամվել Կարապետյանի աջակիցներից 10 անձ է բերման ենթարկվել Երևան քաղաքի քննչական վարչություն. այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Փաստաբանը տեղեկացրել է, որ մարզերից, մասնավորապես, Տաշիր քաղաքից ևս կան բերման ենթարկվածներ։
Իսկ թե ինչո՞ւմ են նրանք մեղադրվում՝ Լուսինե Մարտիրոսյանը պատասխանել է, որ չի կարող ասել. «Այս պահի դրությամբ դեռ նախնական տեղեկությունն այն է, որ հանրահավաքներին մասնակցելու հետ կապված՝ ինչ-որ ձայնագրություն է սոցիալական կայքերում։ Հիմա համատարած արատավոր բան է, ձայնագրություն են տարածում, թե ո՞վ է խոսում, ինչի՞ մասին է այդ ձայնագրությունը, մոնտաժվա՞ծ է, թե՞ ոչ․․․ Ինչ-որ նորաստեղծ կայքեր կան, որոնցով տարածվում են ձայնագրությունները»։
Նա ընդգծել է, որ փաստաբաններին թույլ չեն տալիս ներս մտնել, ինչի մասին նաև ահազանգել են ՄԻՊ, բայց՝ անարդյունք։