Իրավապահները ձերբակալել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի Մուսալեռի մասնաճյուղի (Արմավիրի և Արագածոտնի մարզեր) գլխավոր ինժեներ Արա Ավագյանին և տեղափոխել Զեյթունի քննչական բաժին. «Ազատությանն» այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ այս պահին փաստաբանները փորձում են ներս մտնել՝ հասկանալու, թե ինչ գործի շրջանակներում են Ավագյանին ձերբակալել, սակայն դա մինչ այս պահն արգելվել է: