Միքայել Սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանն ասել է, թե ինքը քրիստոնյա է և Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ


Միքայել Սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանն ասել է, թե ինքը քրիստոնյա է և Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ
Հունիս 28 11:01 2025

Միքայել Սրբազանի փաստաբան Երեմ Սարգսյանը դատական նիստի ժամանակ դատավոր Մասիս Մելքոնյանի հետ երկխոսությունից մանրամասներ է հայտնել։

 

«Նիստի ժամանակ մեր հարցին «դատավոր» Մասիս Մելքոնյանը պատասխանեց, որ ինքը քրիստոնյա է և Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է։

 

Ճի՞շտ է, թե՞ սուտ՝ դուք որոշեք։

 

Բայց հարց է ծագում, թե «դատավորին» ինչո՞ւ չեն կալանավորում այդ «մեղքի» համար»,- հայտարարել է Սարգսյանը։