Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոսի թեկնածությունը․ Մարուքյան


Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոսի թեկնածությունը․ Մարուքյան
Հունիս 27 14:50 2025

Քննարկում ունեցա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ։ Այս մասին հայտարարել է Էդմոն Մարուքյանը։

 

Ստորև ներկայացված են քննարկման արդյունքները․

Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իմ թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում:

 

Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։

 

Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և Սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել։