Աջապահյանին հատուկ տարել են Մայր Աթոռ, որ հետո ողբ դնեն, թե հասեք, ուժայինները եկել են Մայր Աթոռ. Ռուբինյան


Աջապահյանին հատուկ տարել են Մայր Աթոռ, որ հետո ողբ դնեն, թե հասեք, ուժայինները եկել են Մայր Աթոռ. Ռուբինյան
Հունիս 27 13:46 2025

ՔՊ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը գրել է. «Ռազմական հեղաշրջման բացահայտ կոչ արած Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին պատսպարելով` Կտրիճ Ներսիսյանն այդ կոչերի պատասխանատվությունը վերցնում է իր վրա:

 

Առավել նողկալի է, որ այս ամենն այս սրբապիղծներն անում են Մայր Աթոռում: Աջապահյանին հատուկ տարել են Մայր Աթոռ, որ հետո ողբ դնեն, թե հասեք, ուժայինները եկել են Մայր Աթոռ:

 

Սուրբ Եկեղեցին իրենց սրիկայության վահան դարձրած անառակներ»: