Միքայել Սրբազանն ու Վեհափառ Հայրապետը դուրս եկան Վեհարանից։
Վեհափառ Հայրապետը հայտարարեց, որ Միքայել Սրբազանը փաստաբանի հետ կգնա, իսկ հոգևորականները կմնան Վեհարանում։
«Այնտեղ կհամախմբենք, քննարկում կունենանք, եզրահանգում կանենք մեր հետագա գործողությունների համար»,- հայտարարեց Վեհափառ Հայրապետը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց՝ ամենայն ջանք ի գործ են դնելու, որպեսզի արդարությունը գործի։
Հեռանալիս Միքայել Սրբազանը համբուրեց Վեհափառ Հայրապետի ձեռքը, ստացավ նրա օրհնությունը։