Առավոտ կանուխ Փաշինյանն իր «ավանդական դարձած» բառամթերքով երկու գրառում է արել։
«Նոր տեսա, որ երեկ պետականակործան պատուհասը՝ ԼՏՊ–ն, հանդիպել էր եկեղեցակործան պատուհասի՝ Կտրիճի հետ։ Հեսա նայեմ՝ ինչ են բարբաջել»։
***
«Կուսակրոնության ուխտագիրը խախտած եւ Հիսուս Քրիստոսին դավաճանած խմբակը ի՞նչ իրավունք ունի խոսել արդարության ու վստահելիության մասին։
Այդ խմբակն իրավունք չունի խոսել Մայր Աթոռի անունից։ Մայր Աթոռը պղծած Կտրիճը պետք է հեռանա Վեհարանից։
Եթե ինքնակամ չհեռանա, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի՝ քրիստոնեաբար։ Վեհարանը վեհի՛»։