Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով ճառագայթման ազդեցություն Իրանի հարևան երկրների վրա չի արձանագրվել, հայտարարել է Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Հիմնվելով եղած տվյալների վրա՝ ԱԷՄԳ-ն կարող է վստահորեն պնդել, որ հարվածների հետևանքով Իրանի հարևան երկրների բնակչության և շրջակա միջավայրի վրա ճառագայթման որևէ ազդեցություն չի գրանցվել։ Իրանի էներգետիկ ռեակտորները հրթիռային հարվածների թիրախ չեն հանդիսացել, ինչը հատկապես կարևոր է՝ միջուկային անվտանգության տեսակետից»,- հայտարարել է Գրոսսին։