Սամվել Կարապետյանի փաստաբանները տեղյակ չեն` գործարարին` Երևանի «ԿԳԲ-ի նկուղ» տեղափոխելու լուրի մասին


Սամվել Կարապետյանի փաստաբանները տեղյակ չեն` գործարարին` Երևանի «ԿԳԲ-ի նկուղ» տեղափոխելու լուրի մասին
Հունիս 24 12:28 2025

Սամվել Կարապետյանի փաստաբանները տեղեկություն չունեն` Կարապետյանի` Արմավիր ՔԿՀ-ից Երևանի «ԿԳԲ-ի նկուղ» տեղափոխելու մասին:

«Մամուլով մենք էլ տեսանք, երևի 2-3 ժամվա մեջ արդեն պարզ կլինի»,- 24News-ի հետ զրույցում ասաց Կարապետյանի փաստաբաններից Արմեն Ֆերոյանը։

 

Հիշեցնենք՝ Mediahub-ը գրել էր, որ դիմակավորված անձինք «Արմավիր» ՔԿՀ-ում են, որտեղ պահվում է Սամվել Կարապետյանը․ «Բանտում խոսակցություններ են պտտվում, որ ԱԱԾ-ից եկել են Սամվել Կարապետյանի հետևից, որ նրան տեղափոխեն այլ բանտ: Ամենայն հավանականությամբ` նրան տեղափոխելու են «Երևան կենտրոն» ՔԿՀ, այսինքն` ժողովրդին հայտնի ԱԱԾ պադվալ:»։