Արտակ Զեյնալյանի մանդատը տրվեց Լինա Ղշյանին


Արտակ Զեյնալյանի մանդատը տրվեց Լինա Ղշյանին
Հունիս 24 10:59 2025

«Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Արտակ Զեյնալյանի մանդատը տրվեց կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լինա Ղշյանին։ Համապատասխան որոշումն ընդունվեց Երևանի ավագանու այսօրվա նիստին:

 

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված Արտակ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, քանի որ նա ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր: