Իրանում բնակելի շենքի վրա Իսրայելի ավիահարվածից 60 մարդ է զոհվել, այդ թվում՝ 20 երեխա


Իրանում բնակելի շենքի վրա Իսրայելի ավիահարվածից 60 մարդ է զոհվել, այդ թվում՝ 20 երեխա
Հունիս 14 13:00 2025

Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի Շահիդ Չամրան քաղաքում բնակելի շենք է փլուզվել, զոհվել է 60 բնակիչ, այդ թվում՝ 20 երեխա։ Այս մասին հաղորդում է Իրանի պետական հեռուստաընկերությունը։

 

«Երեկ Իսրայելի կողմից այս բնակելի շենքի վրա կատարված հարվածի հետևանքով զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա: Զոհերից 10-ի մարմինները փլատակներում են: Նրանց թվում կան 6 և 9 ամսական նորածիններ»,- հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը: