Նիկոլ Փաշինյանն արշավ է սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ, ինչն ակնհայտորեն թշնամական պետությունների օրակարգի սպասարկում է։ Նա փաստացի կատարում է դեռ չստորագրված խաղաղության համաձայնագրով իր դեմ դրված ադրբեջանական պարտադրանքները։ Նիկոլ Փաշինյանի վարած ոչ ադեկվատ գործողությունների պատճառների և հետևանքների շուրջ Վերոնշյալ միտումների մասին «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիրքորոշումը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև
•Փաշինյանը ոչ թե ասում է ինձ իմպիչմենտ արեք, այլ հավատարմության երդում է կորզում։ Ասում է՝ ես իրականացնում եմ ամենաանթուլատրելի բաները, ամենաանթուլատրելի հայտարարությունները, իմ կինն է այն անում, ու ես նայում եմ՝ ով այն չի կրկնի, չի հավանի և չի կիսվի՝ ուրեմը մաս չի կազմի իշխանության և կպատժվի։
•Ես տեսել եմ Փաշինյանին նոյեմբերի 9-ին Եռաբլուր բարձրանալուց, երբ վարչական ռեսուրսի մոբիլիզացիայով մարդկանց Եռաբլուր նվաճելու էր ատնում։ Չգիտեմ, կկարողանա՞ վարչական ռեսուրսով Մայր Աթոռի վրա հարձակվող երթ ձևավորել։
•Հույս ունեմ, որ իսկապես ոչ մի վարչական ռեսուրս, ոչ մի պաշտոնի խոստում, ոչ մի սպառնալիք, որևէ մեկին չի ստիպի գրոհել Մայր Աթոռը։
•Սա ճիշտ նունն է, ինչ տուշոնկաներով 2019 թվականին իրականացվել է բանակի նկատմամբ, հիմա նույնն իրականացվում է եկեղեցու նկատմամբ։
•Այլընտրանքը սկսվում է չանելուց այն, ինչ անում է ներկայիս իշխանությունը։
•Խաղաղության փաստաթուղթը կարող է ստորագրվել այն պահին, երբ այն ամենաշատն է պետք լինելու փաշինյանին՝ իշխանությունը պահելու, վերարտադրվելու, մեր ժողովրդին խաբելու համար։
•Մենք պետք է հասկանանք, որ մեր դեմ աշխատում է համակարգ՝ երբեմն թշնամական ուղիղ վերահսկողությամբ՝ բառի բուն իմաստով, երբեմն Ադրբեջանի, թուրքիայի ուղիղ մոդերացիայով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։