Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է.
«Կտրիճ Ներսիսյանի ամենասիրելի հայրերից մեկը՝ Հայր Ասողիկը, դիմել է մտավորակններին՝ կոչ անելով գալ և փրկել կաթողիկոսի աթոռին նստած մարդուն:
Ինչպես միշտ գործող եկեղեցականները հերթական անգամ տիեզերական կեղծիքի մասնակից են ուզում դարձնել մտավորականությանը: Եվ սա ահավոր է: Իրենք հրաժարվում են պատասխանել հարցին՝ Կտրիճ Ներսիսյանը ունի՞ երեխա/երեխաներ, թե՞ ոչ, բայց մյուսներին կոչ են անում՝ եկե՛ք միասին պաշտպանենք կեղծիքը:
Սա հերթական աղետն է»: