Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական պետությունը էլ ավելի է ուժեղացրել բռնաճնշումները. Վարուժան Գեղամյան


Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական պետությունը էլ ավելի է ուժեղացրել բռնաճնշումները. Վարուժան Գեղամյան
Հունիս 9 11:33 2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է.

«Հետաքննական լրագրության OCCRP միջազգային կազմակերպությունը բավական մանրամասն անդրադարձ է կատարել թշնամական Ադրբեջանում օրեցօր խորացող (չնայած, թվում է, թե էլ տեղ չկա) ավտորիտարիզմին՝ մեդիաների ու ազատ խոսքի վրա կիրառվող մեծածավալ սահմանափակումների օրինակով։ Հոդվածի վերնագիրը խոսուն է՝ «Լրագրության մահը Ադրբեջանում» (The Death of Journalism in Azerbaijan)։

Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական պետությունը էլ ավելի է ուժեղացրել բռնաճնշումները հատկապես մի քանի՝ հատուկենտ գործող կիսանկախ մեդիաների վրա։ Դա, իր հերթին, պայմանավորված է հասարակության լայն շերտերում սոցիալ-տնտեսական իրավիճակից բխած դժգուհությամբ, ինչը մեր դեմ պատերազմելու գլխավոր ներքին հակամարտածին գործոններից է։ Ու ոչ մի «խաղաղություն» բառով թղթի կտոր դրան խոչընդոտ չէ»։