«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կլուծարվի, կմիանա «Հայաստանի պատմության թանգարանին»՝ որպես վերջինի մասնաճյուղ


«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կլուծարվի, կմիանա «Հայաստանի պատմության թանգարանին»՝ որպես վերջինի մասնաճյուղ
Հունիս 5 10:47 2025

Կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը միաց­ման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

 

Որոշման արդյունքում կստեղծվի «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ:

 

Նշվում է նաև, որ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող հուշարձանը կամ­րաց­վի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

 

Նշենք, որ թանգարանը հիմնականում արտացոլում է 2 թեմա`

 

Հայ ժողովրդի մասնակցությունը 2-րդ համաշխարհային պատերազմին

 

Արցախյան ազատագրական պատերազմ

 

1-ին հարկի ցուցադրությունը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը։ Ներկայացված են հայկական 6 դիվիզիաների, աչքի ընկած մարտիկների գործունեությունը։ Առանձին ցուցադրություններում ներկայացված են հայ մարշալների (Հովհաննես Բաղրամյան, Իվան Իսակով (Հովհաննես Տեր-Իսահակյան), Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանփերյանց)) և գեներալների գործունեությանը։

 

2-րդ հարկի ցուցադրությունը նվիրված է Արցախյան ազատագրական պատերազմին, ներկայացված են ՀՀ ազգային հերոսների և Արցախի հերոսների, ՀՀ ԶՈւ զորատեսակների, տարբեր ռազմական գործողություններին մասնակցած ազատամարտիկների գործունեությունը, Արցախի հին մայրաքաղաք Շուշիի ազատագրման դիորաման։

 

3-րդ հարկում հանդիսությունների դահլիճն է։ Թանգարանի օրգանական շարունակությունն է հարակից տարածքում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանը, Հերոսների, Մարշալ Բաղրամյանի, ռուս սահմանապահների ծառուղիները, զինատեսակների բացօթյա ցուցադրությունը։