Մենք մեծ նշանակություն ենք տալիս տարիների ընթացքում կրած վիշտը չկրկնելուն, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և բարգավաճման հաստատմանը։
Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին Ադրբեջանից վերադառնալուց հետո լրագրողների հետ հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք ուրախ ենք ողջունել Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռնարկված քայլերը: Մենք խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը համարում ենք կայունության ճանապարհին կարևոր իրադարձություն: Ցանկանում ենք, որ այս գործընթացն ավարտվի որքան հնարավոր է շուտ: Տեսնում ենք, որ պատերազմում հաղթած Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում խաղաղության ճարտարապետը», - նշել է նա։