ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրել է.
«Իբր հայ-թուրքական հարաբերություններ կարգավորող իշխանության ներկայացուցիչ և Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանն իր ընդդիմախոս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա որդուն վիրավորելու նպատակով հայտարարում է, որ ժողովուրդը ասում է, թե Ռոբերտ Քոչարյանի հայրը թուրք է։ Իսկ դրանից հետո ամբիոնին է մոտենում մեկ ուրիշ կարկառուն ՔՊ-ական՝ Արսեն Թորոսյանը և զայրանքով նշում.
«Ով մեզ ասի թուրք՝ նրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»։
Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները՝ Թուրքիայի դրոշը այրելը դատապարտող մեր իշխանությունները։
Դուք խայտառակություն և ամոթ եք։
Սակայն, ցավոք, հենց դուք եք մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, ներկայացնում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս…»։