Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես եղբայրական երկիր ու դաշնակից. ՌԴ դեսպան


Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես եղբայրական երկիր ու դաշնակից. ՌԴ դեսպան
Մայիս 9 11:03 2025

Մենք շարունակում ենք Հայաստանին դիտարկել որպես մեր դաշնակից, եղբայրական երկիր, որի հետ մենք սերտորեն համագործակցում ենք,  Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք պատրաստ ենք շարունակել կառուցել և խորացնել մեր հարաբերությունները, այդ թվում՝ Եվրասիական ընդհանուր ինտեգրման գործընթացների շրջանակներում»,-ասաց դեսպանը։

Հարցին, թե երկու երկրների հարաբերությունները չեն վատացե՞լ՝ դեսպանն արձագանքեց.

«Մենք պետք է նայենք իրականությանը։ Մեր հարաբերությունները, բնականաբար, պետք է հարմարվեն այս նոր իրողություններին, բայց գլխավորն այն է, որ երկու կողմերում էլ կա քաղաքական կամք, ցանկություն՝ պահպանելու այն, ինչը գոյություն ունի։ Ես կարծում եմ, որ այդ հարաբերությունները խորն են և շատ ամուր։

Մենք պետք է առաջ շարժվենք՝ բնականաբար, հիմնված միմյանց ինքնիշխանության, միմյանց շահերի նկատմամբ հարգանքի վրա»