Դիտավորությամբ նվազեցրել է իր անձի դերակատարությունը․ Հայկ Մամիջանյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանին


Դիտավորությամբ նվազեցրել է իր անձի դերակատարությունը․ Հայկ Մամիջանյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանին
Մայիս 7 10:24 2025

Ալեն Սիմոնյանը, ինչպես միշտ դիտավորությամբ նվազեցնելով իր անձի տիտանական դերակատարությունը Հայաստանի, չէ՝ տարածաշրջանի քաղաքական գործընթացներում, երեկվա իր տելեգրամյան գրառման մեջ համեստություն է արել. իրականում ոչ միայն իմ ճեպազրույցը լուսաբանող տեսախցիկները, այլև ԱԺ անվտանգության համակարգի տեսախցիկները, աստիճանների վրա սելֆի անող դպրոցականների այֆոնների տեսախցիկները, Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի «կամեռան» ու նույնիսկ Անտառայինի արագաչափը՝ բոլորը նետվեցին անմահացնելու, թե ինչպես է Ալեն Սիմոնյանը ճաշարանից աշխատասենյակ քայլում, ես նույնիսկ կասեի ճեմում, գրում է ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը։