«Արթուն ենք» շարժման նախաձեռնությամբ Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի և վարչության անդամների հետ:
Շարժման հանրային կապերի համակարգող Նարեկ Մալյանի փոխանցմամբ, «Արթուն ենք»։շարժման անունից Էդգար Ղազարյանը և Նարեկ Մալյանը ներկայացրեցին վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի քաղաքական, իրավական և կազմակերպման իրենց պատկերացումները:
Նշենք, որ ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժումը իմպիչմենտ սկսելու առաջարկով նամակներ է հանձնել Ազգային Ժողովի 107 պատգամավորներին՝ ակնկալելով անհատական պատասխան։