Երևանում բախվել են Nissan-ը և Opel-ը. վերջինը կոտրել է լուսակիրն ու հայտնվել մայթին. կա 3 վիրավոր


Երևանում բախվել են Nissan-ը և Opel-ը. վերջինը կոտրել է լուսակիրն ու հայտնվել մայթին. կա 3 վիրավոր
Ապրիլ 30 10:10 2025

Այսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Բելինսկու փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Opel»-ներից մեկն ու «Nissan»-ը ունեցել են ճակատային բախում, իսկ մյուս «Opel»-ն էլ բախումից հետո կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: