ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելնելու համար․ Տիգրան Աբրահամյան


ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելնելու համար․ Տիգրան Աբրահամյան
Ապրիլ 26 11:46 2025

Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը նախօրեին հայտարարություն էր տարածել` «հարգանքի տուրք մատուցելով Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի կողմից սպանված թուրքերի հիշատակին»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Փաշինյանական քարոզչության և նրանց պարագլխի աչքից այսպիսի հաղորդագրություններն, իհարկե, «վրիպում» և շրջանցվում են, սակայն խոշորացույցի տակ են դրվում երկրի ներսում քաղաքական կամ քաղաքացիական բողոքի տարբեր դրսևորումները, որոնք ըստ իշխանության անթույլատրելի են, որովհետև վնաս են հասցնում Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների խիստ փխրուն հոգիներին:

ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելնելու համար` Հայոց ցեղասպանությանը հարցը արտաքին քաղաքական օրակարգից հանելու և Անկարային միջնորդ կարգելու առումով»,-գրել է նա։