Այսօր, հենց հիմա հային ոչ միայն դրսի, այլևս ներսի թրքացածներն են հանում մեկմեկու դեմ. Մարգարիտ Եսայան


Այսօր, հենց հիմա հային ոչ միայն դրսի, այլևս ներսի թրքացածներն են հանում մեկմեկու դեմ. Մարգարիտ Եսայան
Ապրիլ 18 19:10 2025

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի ներսում հակա-հայկականությունը, հակա-հայությունը ահռելի չափերի է հասնում, հային՝ հայի դեմ հանելու թուրքական օրակարգը անցած հարյուրամյակների մեջ ոչ միայն չի փոխվել, այլեւս ավելի սոսկալի չափերի է հասել։

Այսօր, հենց հիմա հային ոչ միայն դրսի, այլևս ներսի թրքացածներն են հանում մեկմեկու դեմ։

Նման եղեռնագործություն՝ Արցախում դարերով ապրող /ապրած/հայ մարդը ընդդեմ Արցախում դարերով ապրող/ապրած/հայ մարդու, ոչ մի ժամանակ չի եղել։

Չի եղել այսքան եղբայրատյացոություն։

Ժամանակին հորինված ղարաբաղցի-հայաստանցի կեղծ օրակարգն այսօր լայն թափով վերաճում է համատարած հակահայկական թշնամանքի։

Ու մեր հույսը էլի մնում է Աստված։

Մինչեւ ե՞րբ կարող է նա իր միածին որդուն խաչի հանել, մարդուն իր մեղքերից ազատելու համար։

Մինչեւ ե՞րբ…»։