Պատերազմի որևէ հիմնավորում չկա, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը»,- նշեց նա։
Փաշինյանը Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կոչ արեց լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբնությունը։
«Դա որևէ հեռանկար չունի»,- հավելեց նա։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության ու խաղաղ համակեցության։
«Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- ելույթն այսպես ավարտեց Նիկոլ Փաշինյանը։